Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայի Լոմբարդիա և Վենետո մարզերի բնակիչները կողմ են արտահայտվել ինքնավարության ընդլայնմանը

10:50, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Իտալիայի Լոմբարդիա և Վենետո մարզերի բնակիչները կողմ են արտահայտվել ինքնավարության ընդլայնմանը
     Իտալական Լոմբարդիա և Վենետո մարզերում խորհրդակցական հանրաքվեների ընթացքում կողմ են արտահայտվել տարածաշրջանի ինքնավարության ընդլայնմանը, հաղորդում է РИА Новости-ն:
     Վենետոյի ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ քվեարկողների ավելի քան 98%-ը կողմ է քվեարկել ինքնավարությանը:
     «Դա Վենետոյի բնակիչների քաղաքացիական գիտակցության հաղթանակն է»,- ասել է Վենետոյի նախագահ Լուկա Ձայան:
     Լոմբարդիան, իր հերթին, հայտարարել է, որ բնակիչների 95%-ը կողմ է քվեարկել: Այս մասին հայտարարել է մարզի նահանգապետ Ռոբերտո Մարոնին:
     Իտալիայի հյուսիսային երկու մարզերում հանրաքվեներն անցկացվել են հոկտեմբերի 22-ին: Իտալիայի Հանրապետության պատմության մեջ նման հանրաքվեներն առաջին անգամ են անցկացվում:
     2 հանրաքվեները խորհրդակցական բնույթ են կրում և պարտադիր իրավական հետևանքների չեն հանգեցնի:
3449 | 0
Facebook