Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը

10:05, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը

Այսօր առաջին անգամ Հայաստանում կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը:

1999 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ աշխարհի տարբերերկրներում հոկտեմբերի 4-րդ երկուշաբթին նշվում է որպես Դպրոցական գրադարանների միջազգային օր (International School Library Day): Տոնը մեծ ժողովրդականություն է վայելում տարբեր երկրներում, անգամ վերածվել է Դպրոցական գրադարանների միամսյակի:

Տոնի կապակցությամբ, հոկտեմբերի 23 ին ժամը 12:00, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցի գրադարանին գրքեր կնվիրի՝ այդպիսով հարստացնելով գրադարանի ֆոնդը և ևս մեկ անգամ վերաարժևորելով դպրոցական գրադարանների կարևորությունը: Հրատարակչությունը նախատեսում է միջոցառումը դարձնել ամենամյա և ամեն տարի որևէ դպրոցական գրադարանի գրքեր նվիրել: Նախատեսվում է նաև առաջիկայում գրքեր նվիրել մարզային դպրոցների գրադարաններին:

3146 | 0
Facebook