Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բռնցքամարտ. Տոնի Գալստյանը և Էրիկ Թոխյանը 1/4 եզրափակչում են

00:05, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Բռնցքամարտ. Տոնի Գալստյանը և Էրիկ Թոխյանը 1/4 եզրափակչում են

Անթալիայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ տոնեցին ու դուրս եկան 1/4 եզրափակիչ:

Երեկ հաղթանակ տոնած Տոնի Գալստյանն այսօր առավելության հասավ մոլդովացի Ահմեդ Կեմորտանի նկատմամբ: 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն իր մեկնարկային մենամարտում հաղթեց Բելառուսը ներկայացնող Ալիակսանդր Բուտրիմիին: Պարտություն կրեցին 52 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 91 կգ քաշային Մանուկ Խաչատրյանը

Վաղը ռինգ դուրս կգա ու 1/4 եզրափակչի համար կպայքարի Հայաստանի 4 ներկայացուցիչ: 56 կգ քաշային Ժիրայր Շաղոյանը կմրցի ադրբեջանցի Օրխան Հասանովի հետ: 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը մրցակիցը կլինի շվեդ Ռոբերտո Բենգտսոնը: 75 կգ քաշային Գոռ Ներսիսյանը քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիան ներկայացնող Ֆենդերո Մորենոյի, իսկ գերծանր քաշային Արման Մնացականյանը՝ խորվաթ Ժոզիպ Բիլետիկիի հետ:

2866 | 0
Facebook