Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը

21:45, կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 22-ին, ժամը 17:06-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Դիլիջանի ոլորաններում (5-րդ ոլորան) Վազ 2106 մակնիշի 67 TT 666 (վարորդ՝ 1934 թ. ծնված Գ. Թ.) պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20մ. գլորվել դեպի ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ վարորդը և ուղևոր 1942 թ. ծնված Գ. Բ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենանից և հոսպիտալացվել Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

5150 | 0
Facebook