Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քրդերը խոշոր նավթահանք են գրավել Սիրիայում

16:05, կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Քրդերը խոշոր նավթահանք են գրավել Սիրիայում

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» արաբաքրդական դաշինքը հայտարարել է, որ վերահսկողություն է հաստատել Սիրիայի խոշորագույն նավթահանքերից մեկի՝ Ալ Օմարի նկատմամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
     Նշվում է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ն ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի աջակցությամբ Դեր Զորում և Սիրիայի և Իրաքի սահմանագոտում մարտեր է մղել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ:
     Ալ Օմար նավթահանքը գտնվում է Մեյադին քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Հատկանշական է, որ քաղաքն ազատագրվել է Սիրիայի կառավարական ուժերի և ՌԴ ռազմատիեզերական ուժերի կողմից:

8684 | 0
Facebook