Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը Ռաքքայի ազատագրումը համեմատել է 1945թ. Դրեզդենի ռմբակոծության հետ

15:35, կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանը Ռաքքայի ազատագրումը համեմատել է 1945թ. Դրեզդենի ռմբակոծության հետ

Միջազգային կոալիցիան և ԱՄՆ-ն ռմբակոծել են Սիրիայի Ռաքքա քաղաքն, ինչպես գերմանական Դրեզդեն քաղաքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գրեթե ջնջելով քաղաքը երկրի երեսից և սպանելով մի քանի հազար խաղաղ բնակիչ: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է «Իզվեստիա»-ն:

«Ռաքքան արժանացել է 1945 թվականի Դրեզդենի ճակատագրին, որը ջնջվել է երկրի երեսից անգլո-ամերիկյան ռմբակոծությունների հետևանքով»,- ասել է գեներալը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Գերմանիան մտադիր են Ռաքքային միջոցներ տրամադրել՝ հրաժարվելով Սիրիայի այլ շրջաններին տրամադրվող մարդասիրական օգնությունից:

«Այժմ Վաշինգթոնը, Փարիզը և Բեռլինը հայտարարում են միլիոնավոր դոլարների և եվրոյի շտապ հատկացման մասին քաղաքում խաղաղ կյանքի վերականգնման համար, մինչդեռ իրականում նրանք ձգտում են «հնարավորինս շուտ վերացնել ԻՊ-ից «ազատագրվող» հազարավոր մարդկանց Ռաքքայի ավերակների տակ թաղած ԱՄՆ-ի և կոալիցիայի ավիացիոն ուժերի բարբարոսական ռմբակոծությունների հետքերը»,- ասել է Կոնաշենկովը:

5315 | 0
Facebook