Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը Բելառուսից 170 միլիոն դոլար արժողությամբ սպառազինություն է ձեռք բերել

15:00, կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ադրբեջանը Բելառուսից 170 միլիոն դոլար արժողությամբ սպառազինություն է ձեռք բերել

Ադրբեջանը Բելառուսից 170 միլիոն դոլար արժողությամբ սպառազինություն է գնել: Այդ մասին հայտնում է Խաղաղության շուրջ խնդիրների ուսումնասիրության ստոքհոլմյան միջազգային ինստիտուտը:

Ինստիտուտի տվյալներով՝ Բելառուսի կողմից Ադրբեջանին համազարկային կրակի «Պոլոնեզ» համակարգերի տրամադրման գործարքը կայացել է: Այս տեղեկատվությունը հաստատել են նաև բելառուսական ԶԼՄ-ները:
     Ադրբեջանական կողմը հրթիռային համակարգերի արտահանման համար արդեն իսկ կանխավճար է փոխանցել Բելառուսին:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանին «Իսկանդերներ» է տրամադրել, հավասարակշռություն պահպանելու համար հնարավոր է, որ Բելառուսն Ադրբեջանին տրամադրի համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգեր:
     Նա նաև համոզմունք էր հայտնել, որ այդ մատակարարումները համաձայնեցված են Ռուսաստանի հետ, որը վերահսկողի դեր ունի տարածաշրջանում:

4355 | 0
Facebook