Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

Սպիտակագլուխ անգղի որսի նոր դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն. Էդգար Ջանոյան

13:20, կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Սպիտակագլուխ անգղի որսի նոր դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն. Էդգար Ջանոյան

«Econews.am» բնապահպանական տեղեկատվական կայքը հոկտեմբերի 20-ին, ժամը 18.39-ին, «Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք» վերտառությամբ՝ քաղաքացին սպանված անգղը ձեռքին լուսանկարով, հոդված է հրապարակել, որ համացանցում հայտնաբերվել է սպիտակագլուխ անգղի ապօրինի որսի հերթական դեպքը: Հոդվածում նշված է նաև, որ լուսանկարը համացանց է բեռնվել 2014 թվականին, իսկ նկարագրության մեջ տեղանքի անունը նշված է Բախչալար՝ ներկայիս Բագարան համայնքը:
     Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անգղի ապօրինի որսը կատարել է Արմավիր քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը հրավիրվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին և բացատրություն տվել, որ 2012թ. փետրվարին Բագարան գյուղի վարչական տարածքի դաշտերում որս անելիս իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է նշված անգղին:
     Կատարվում է հետաքննություն:

4077 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 14:37, 22.10.2017
հեսա քննիչները կասեն, էդ թռչյունի ժամկետն անցելա, հոտելա, էլ չենք կարա դ.ն.թ. անենք տենանք ինչ զենքով են խփել, հետո պիտի իմանանք, դրա հերն ովա, մերն ովա որտեղիցա եկել ու սահմանն անցել.. կարողա ադրբեջանցի դիվերսանտա, անգղի թևերով..