Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բռնցքամարտ. Տոնի Գալստյանը և Բենիկ Նիկողոսյանը հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

12:45, կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Բռնցքամարտ. Տոնի Գալստյանը և Բենիկ Նիկողոսյանը հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Անթալիայում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Երեկ տեղի են ունեցել 1/16 փուլի մենամարտերը: Ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներից 2-ը հաղթել են և դուրս եկել 1/8 եզրափակիչ:

60 կգ Արմեն Մաշակարյանը պարտվել է Իսպանիան ներկայացնող Էնրիկե Խոսե Ֆլորենտինո Մեյային: 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը առավելության է հասել իտալացի Արմանդո Կասամոնիկայի նկատմամբ, իսկ 69 կգ քաշային Տոնի Գալստյանը հաղթել է չեխ Ադամ Տրնչակին:

Տոնի Գալստյանն այսօր ¼ եզրափակչի համար կպայքարի մոլդովացի Ահմեդ Կեմորտանի հետ: Գալստյանից բացի, այսօր ռինգ դուրս կգան ու ¼ եզրափակչի համար կպայքարեն Հայաստանի ևս 3 ներկայացուցիչներ: 52 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը կլինի իտալացի Ալեսանդրո Ադամը: 49 կգ քաշային Էրիկ Թոխյանը կմրցի Բելառուսը ներկայացնող Ալիակսանդր Բուտրիմի, իսկ 91 կգ քաշային Մանուկ Խաչատրյանը՝ Թուրքիան ներկայացնող Բերաթ Ակարի հետ:
     Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանը մասնակցում է 9 մարզիկով:

3430 | 0
Facebook