Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուչդեմոնը մտադիր է վաղը հռչակել Կատալոնիայի անկախությունը

12:30, կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Պուչդեմոնը մտադիր է վաղը հռչակել Կատալոնիայի անկախությունը

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մտադիր է վաղը հռչակել շրջանի անկախությունը: Այս մասին հայտնում է El Confidencial պարբերականը:

Առայժմ հայտնի չէ, թե այս մասին ինչ կերպ է հայտարարվելու: Հնարավոր է, որ Կատալոնիայի խորհրդարանի նիստ հրավիրվի «ընթացիկ քաղաքական իրադրությունը վերլուծելու նպատակով», ենթադրում է պաչբերականը:

Եթե հոկտեմբերի 23-ին Կատալոնիան հայտարարի անկախության մասին, առաջ կանցնի Իսպանիայի Սենատից, որը հոկտեմբերի 27-ին պետք է քննարկի շրջանի ինքնավար կարգավիճակը չեղյալ համարելու հարցը: Այս դեպքում Իսպանիայի Սենատում քվեարկության արդյունքները ոչ մի դերակատարում չեն ունենա, քանի որ Կատալոնիան կդառնա «անկախ պետություն»:

5446 | 9
Facebook