Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել են 1017 դիտորդ ու 275 լրագրող

13:40, կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
ՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել են 1017 դիտորդ ու 275 լրագրող

Նոյեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ հոկտեմբերի 21- ը:

ԿԸՀ-ի փոխանցմամբ, սահմանված ժամկետում կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 11 տեղական հասարակական կազմակերպության թվով 1017 դիտորդ:

Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել է 24 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 275 ներկայացուցիչ:

Նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու հանրապետության 69 համայնքում, այդ թվում՝ Գորիսում, Արտաշատում, Կապանում, Քաջարանում, Ստեփանավանում, Չարենցավանում և այլն։

3000 | 0
Facebook