Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալական երկու մարզում ինքնավարության հանրաքվեներ են անցկացվում

11:25, կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Իտալական երկու մարզում ինքնավարության հանրաքվեներ են անցկացվում

Իտալիայի հյուսիսում գտնվող Լոմբարդի և Վենետո մարզերում ինքնավարության հանրաքվեներ են անցկացվում: Ինչպես հայտնում է Rai Radio-ն՝ հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունի 12 միլիոն մարդ:
     Լոմբարդին և Վենետոն երկրի տնտեսապես ամենազարգացած մարզերն են: Հանրաքվեների նպատակն է պարզել, արդյոք մարզերի բնակիչները համաձայն են, որ տարածքային իշխանություններին անցնեն որոշ լիազորություններ, որոնցով տարածքային գանձարանին կմնա վճարված հարկերի մեծ մասը: Հանրաքվեները խորհրդատվական բնույթ են կրում, դրանց արդյունքներն անմիջական հետևանքներ չեն ունենալու, քանի որ համաձայն Իտալիայի սահմանադրության՝ տարածքային լիազորությունների մակարդակը որոշվում է միայն պետության հետ բանակցությունների միջոցով:
     Եթե ինքնավարություն ստանալու ձգտումներն աջակցություն ստանան ընտրողների կողմից, տարածքային իշխանությունների ղեկավարները՝ նահանգապետերը, այդ գործընթացն սկսելու համար ազգային մանդատ կստանան: Իտալիայի կառավարությունը կճանաչի հանրաքվեի օրինականությունը, բայց «քաղաքական անօգուտ քայլ» կորակի այն, քանի որ սահմանադրությունը թույլ է տալիս ինքնավարություն ստանալու համար բանակցություններ սկսել նաև առանց հանրաքվեի անցկացման:
     Նշենք, որ Իտալիայի Վենետո և Լոմբարդիա մարզերը ղեկավարվում են ընդդիմադիր «Հյուսիսի լիգա» կուսակցության կողմից:

8322 | 1
Facebook