Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել բասկետբոլի դաշտի ուղղությամբ

10:55, կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել բասկետբոլի դաշտի ուղղությամբ

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Չեսթեր քաղաքում անհայտ անձը կրակ է բացել բասկետբոլի դաշտի ուղղությամբ: Ինչպես հայտնում է CBS հեռուստաալիքը, տուժել է առնվազն 4 մարդ:
     Ոստիկանության տվյալներով՝ հրաձիգը կրակ է բացել բարձրադիր վայրից, որ բավական հեռու է եղել թիրախից: Կրակային դիրքից հայտանբերվել են AR հարձակվողական հրացան և ատրճանակի փամփուշտներ:
     Համաձայն վիճակագրության՝ ԱՄՆ-ում ամեն օր գրանցվում են հրաձգության դեպքեր՝ 3 և ավելի զոհերով (սպանվածներ կամ վիրավորներ):

4995 | 0
Facebook