Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Մադագասկարում ժանտախտի զոհերի թիվը հասել է հարյուրի

10:25, կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Մադագասկարում ժանտախտի զոհերի թիվը հասել է հարյուրի

Մադագասկարում ժանտախտի զոհերի թիվը հասել է հարյուրի: Օգոստոսի մեկից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Մադագասկարում արձանագրվել է ժանտախտի կասկածի 1153 դեպք, որից 300-ը հաստատվել է լաբորատոր փորձարկումների արդյունքում:

Նշվում է, որ հիվանդությունից մահացել է 101 մարդ: Ընդ որում՝ վարակի 70%-ը թոքային ժանտախտի դեպքեր են, որը մարդուց մարդուն է փոխանցվում և հանգեցնում մահվան, եթե հիվանդն անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում մեկ օրվա ընթացքում:

Ժանտախտը տարածվել է երկրի 114 նահանգից 37-ում: ԱՀԿ-ն ժանտախտի դեմ պայքարի համար 1.2 միլիոն չափաբաժին հակաբիոտիկներ է տրամադրել երկրին, իսկ տուժածներին աջակցության համար 1.5 միլիոն դոլար է հատկացրել:

| | |
3102 | 0