Խնդրում ենք սպասել...

Միջազգային

25 տարուց տիեզերական աղբը կսպառնա մարդկության գոյությանը. որոնք են ամենաշատ աղտոտող երկրները

22:05, կիրակի, 29 հոկտեմբերի, 2017 թ.
25 տարուց տիեզերական աղբը կսպառնա մարդկության գոյությանը. որոնք են ամենաշատ աղտոտող երկրները

Գիտնականները հաշվարկել են, որ Երկրի ուղեծրում պտտվում է 170 միլիոն միավոր տիեզերական աղբ, որը բաղկացած է իրենց դարն ապրած արբանյակներից, սարքավորումներից և Միջազգային տիեզերակայանում ապրող տիեզերագնացների թափոններից: Այս մասին հաղորդում է Business Insider-ը:
     Հաղորդվում է, որ եթե ամեն 10 տարին մեկ աղբի քանակն ավելացվի կրկնակի անգամ, ապա 20-25 տարուց այդ աղբը կսկի թափվել Երկրի վրա: Այդ ժամանակ ավերածություների չափը կախված կլինի ընկնող աղբի մեծությունից:
     Մասնագետները նշել են, որ տիզերական աղբի տեղաշարժման արագությունը հասնում է այնպիսի ցուցանիշների, որ Երկրի հետ բախման արդյունքում այն կարող է ոչ միայն կործանարար դառնալ առանձին տարածքների, այլև ողջ մարդկության համար:

Ի դեպ, տիզերքն աղտոտողների թվում առաջատարն ԱՄՆ-ն է, երկրորդ տեղում է Ռուսաստանը, հաջորդիվ՝ Չինաստանը:

Աղբյուրը` life.ru
7327 | 0
Facebook