Հոկտեմբերի 15-ից 21-ը Ալբանիայի Դուրես քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից մեր ծանրորդները վերադառնում են 6 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով։
Մինչև 20 տարեկան աղջիկների և մինչև 23 տարեկան տղաների մեր հավաքականները թիմային հաշվարկով լավագույնն են Եվրոպայում։ Մինչև 20 տարեկան տղաների հավաքականը 4-րդն է, իսկ մինչև 23 տարեկան աղջիկների հավաքականը՝ 7-րդը։