Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վթար Սևանում. Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է

23:00, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Վթար Սևանում. Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է
     Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սևան քաղաքի Արա Գեղեցիկ փողոցից դեպի Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ հատված տանող ավտոճանապարհին բախվել են 43-ամյա Կարո Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 35 GQ 977 համարանիշի և 55-ամյա Վարուժան Մինասյանի վարած Volvo մակնիշի 34 VR 467 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարոդ Կ. Պողոսյանը, նրա ուղևոր՝ 68-ամյա Ամալյա Վարդանյանը և Volvo-ի վարորդ Վ. Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
     Կ. Պողոսյանն ու Ա. Վարդանյանը գտնվում են ծանր վիճակում, իսկ Վ. Միանասյանը կայուն ծանր:
5869 | 0
Facebook