Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Մեր ծանրորդներն Ալբանիայից վերադառնում են 6 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով

22:30, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Մեր ծանրորդներն Ալբանիայից վերադառնում են 6 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով

Հոկտեմբերի 15-ից 21-ը Ալբանիայի Դուրես քաղաքում կայացավ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մեր մարզիկները մեդալների հարուստ ավարով են վերադառնում ստուգատեսից։

Ոսկե մեդալներ նվաճեցին մինչև 20 տարեկանների պայքարում ծանրորդուհիներ Սոնա Պողոսյանը (75 կգ) և Արփինե Դալալյանը (+90 կգ), մինչև 20 տարեկանների պայքարում ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն, ով հանդես եկավ գերծանր քաշային կարգում, մինչև 23 տարեկանների պայքարում ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ) և Գոռ Մինասյանը (+105 կգ)։

Արծաթե մեդալներ նվաճեցին մինչև 20 տարեկանների պայքարում ծանրորդներ Դավիթ Հովհաննիսյանը (85 կգ) և Սամվել Գասպարյանը (105 կգ), մինչև 23 տարեկանների պայքարում ծանրորդուհի Տաթև Հակոբյանը (90 կգ):

Բրոնզե մեդալ նվաճեց մինչև 23 տարեկանների պայքարում հանդես եկող 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը։ Փոքր բրոնզե մեդալներ նվաճեցին Հրայր Հովհաննիսյանը (Մ-20 69 կգ) և Ժորժ Եղիկյանը (Մ-23, 77 կգ)։

2402 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am