Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ կրակոց արձակելու կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը

21:10, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ կրակոց արձակելու կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը
     Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ, օպերատիվ տվյալները իրացնելիս, պարզել են երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Երևանում ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ գազային ատրճանակից կրակոց արձակած անձի ինքնությունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ նա Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 27-ամյա Նարեկ Սամսոնյանն է, ով բերման է ենթարկվել ոստիկանության Ավանի բաժանմունք: Ըստ տեղեկությունների, Ն. Սամսոնյանը ոստիկաններին հայտնել է, որ կրակոցն արձակել է ինքը՝ իր մոտ եղած «Կոլտ» մակնիշի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից: Ն. Սամսոնյանը ներկայացրել է ատրճանակը՝ 5 փամփուշտով: Ատրճանակը առգրավված է, նշանակվել է փորձաքննություն:
     Ն. Սամսոնյանը «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության նախագահն է, իր շան հետ զբոսնելիս է եղել, երբ մեկ այլ քաղաքացի էլ իր շան հետ է զբոսնելիս եղել: Նարեկը խնդրել է այդ աղջկան, որպեսզի շանը պահի, որպեսզի չհարձակվի իր «Խասկի» շան վրա: Տեսնելով, որ իր հորդորը անպատասխան է մնում, շանը վախեցնելու նպատակով մեկ անգամ օդ է կրակել:
7095 | 0
Facebook