Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Սիմոն Մարտիրոսյանը, նոր ռեկորդ սահմանելով, հռչակվեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

19:10, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Ծանրամարտ. Սիմոն Մարտիրոսյանը, նոր ռեկորդ սահմանելով, հռչակվեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն
     Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշային մինչև 20 տարեկան ծանրորդները։ Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
     Սիմոնը, պոկելով 197 կգ և հրելով 236 կգ, երկամարտում գրանցեց 433 կգ արդյունք: Նա գերազանցեց Ռուբեն Ալեքսանյանի՝ 2010-ին Մինսկում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը սահմանած երկամարտի ռեկորդը` 432 կգ։ Իսկ պոկում վարժությունում կրկնեց 2008-ին միևնույն՝ Դուրես քաղաքում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ռուս Եվգենի Պիսարևի սահմանած ռեկորդը՝ 197 կգ:
     Սիմոնը ոսկե մեդալն ստացավ Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի ձեռքից, ով ցանկացավ լուսանկարվել Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի հետ։
Սիմոն Մարտիրոսյանը, նոր ռեկորդ սահմանելով, հռչակվեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

Սիմոնն՝ Ալբանիայի նախագահի հետ

6262 | 0
Facebook