Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Քիմ Քարդաշյանը նշում է ծննդյան 37-ամյակը

17:15, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Քիմ Քարդաշյանը նշում է ծննդյան 37-ամյակը
     Աշխարհահռչակ հայուհի, «Keeping Up with The Kardashians» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, նշում է ծննդյան 37-ամյակը: Քիմն այն աստղերից է, ով մշտապես ուշադրության կենտրոնում է լինում: «Երբ լսում եմ, թե անտաղանդ եմ, ուզում եմ ասել՝ լավ, բայց գոնե ինձ հարգանքով վերաբերվեք: Եթե ես անտաղանդ եմ, եթե իրոք ոչինչ չեմ անում, ինչպե՞ս եմ ստեղծել այսպիսի կարիերա»,- հարցազրույցներից մեկում ասել է հայազգի հեռուստաաստղը:
     Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ։ Քիմի հայրն իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն էր, ով մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին։
     Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ 2015 թվականի ապրիլի 8-ին Քանյեն, իրենց դուստրը և Քլոյի Քարդաշյանը ժամանեցին Հայաստան։ Երևան այցելության ընթացքում նրանք եղել են մի շարք վայրերում, այդ թվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Քարդաշյան քույրերը Հայաստանի մասին իրենց տպավորություններով կիսվում էին սոցցանցերի իրենց էջերում, որն էլ հայտնվում էր հեղինակավոր պարբերականների առաջին էջերում: Նրանք Հայաստանից մեկնել են ապրիլի 12-ի գիշերը, որից ժամեր առաջ Քիմի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը անվճար համերգ է ունեցավ Կարապի լճում։
     2015 թվականի սեպտեմբերին նրանց այցելության տեսագրությունը ցուցադրվել է «Keeping Up with The Kardashians» ռեալիթի շոուի եթերում։
Քիմ Քարդաշյանը նշում է ծննդյան 37-ամյակը
Քիմ Քարդաշյանը նշում է ծննդյան 37-ամյակը
7344 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am