Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շրջակա միջավայրի աղտոտվածությունից ավելի շատ մարդ է մահանում, քան պատերազմներից. գիտնականներ

01:05, չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2017 թ.
Շրջակա միջավայրի աղտոտվածությունից ավելի շատ մարդ է մահանում, քան պատերազմներից. գիտնականներ
     Lancet գիտական ամսագրի՝ առողջության և աղտոտվածության հարցերով հանձնաժողովի գիտնականները եկել են եզրակացության, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունը 15 անգամ ավելի շատ մարդ է սպանում, քան պատերազմները:
     Գիտնականները նման հայտարարություն են արել հետազոտության անցկացումից հետո, որի արդյունքները հրապարակվել են ամսագրի կայքում: 2015թ. շրջակա միջավայրի աղոտոտվածության հետ կապված հիվանդությունների պատճառով ողջ աշխարհում մոտ 9 միլիոն մարդ է մահացել:
     Այդ ցուցանիշը 3 անգամ մեծ է, քան ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից և մալյարիայից մահացության թիվը, ինչպես նաև 15 անգամ մեծ, քան պատերազմների և բռնության այլ տեսակներից մահացության թիվը:
6329 | 0
Facebook