Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Եթե վարորդական վկայականի տրամադրման համակարգը դո´ւ ես փչացրել, ա´յ ոստիկանություն, ինչո՞ւ ես ձերբակալում տեսուչներին». Տիգրան Հովհաննիսյան

16:10, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
«Եթե վարորդական վկայականի տրամադրման համակարգը դո´ւ ես փչացրել, ա´յ ոստիկանություն, ինչո՞ւ ես ձերբակալում տեսուչներին». Տիգրան Հովհաննիսյան

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ տեսախցիկների թալանով և վարորդական իրավունքի վկայականների առուծախի պատճառով մեր ժողովուրդն այդպես էլ կարգի չհրավիրվեց, և մեր երթևեկությունը հիմա ճգնաժամ է ապրում: Այդ սարքերն այդպես էլ օգուտ չտվեցին, հակառակը` մեծ վնասներ պատճառեցին, իսկ գնված վարորդական իրավունքների արդյունքում ասպարեզ են գալիս ոչ պիտանի վարորդներ, որոնք առանց օրենքն ու կարգը սովորելու, հենց այնպես քննություն են տալիս ու «պռավա» հանում,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով տեսախցիկների և վարորդական իրավունքի վկայականների հետ կապված խնդիրներին, գանգատվեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը` մատնանշելով այն սկզբնաղբյուրը, որտեղից էլ Հայաստանում սկիզբ է առել վկայականների առուծախը: «Դա սկսվեց այն ժամանակ, երբ 2011 թվականին, ըստ կառավարության 424- Ն որոշման, ոստիկանապետ Վովա Գասպարյանի և Տիգրան Սարգսյանի միջամտությամբ` «Ա», «Բ» և «Ց» կարգերի վարորդական վկայականների ուսումնառությունը համարվեց ոչ պարտադիր և թողնվեց միայն «Դ» և «Ե» կարգերը: Այստեղից էլ սկսեց ծաղկել վարորդական վկայականների մասսայական առուծախը»,- մանրամասնեց Տ. Հովհաննիսյանը` նշելով, որ կաշառքն օրինականացրել են, մարդիկ գնում, առանց սովորելու վկայական են առնում, բայց տեսուչներին են պատժում: «Մեղավորն այստեղ տվողն ու վերցնողն են, բայց չգիտես ինչու, մենակ ձերբակալում են տեսուչներին... Եթե համակարգը դու ես փչացրել, ա´յ ոստիկանություն, այսպիսին դո´ւ ես դարձրել, ինչո՞ւ ես ձերբակալում տեսուչներին: Նրանք հազարավոր մարդկանց, փաստորեն, լավություն են արել, բայց միայն իրենք են պատժվում»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ նման մոտեցման պատճառով, ավտոդպրոցները մոտ 500 ուսուցիչ են կորցրել: «Երկու քննություն ես տալիս` մեկը տեսական, մյուսը` գործնական: Տեսականը` նշանների ուսուցումն է, այնինչ Հայաստանում մոտ 10 հազար նշան բացակայում է։ Սակայն, մեզ պարտադրում են քննություն տալ չեղած նշանների համար, իսկ եթե նույնիսկ կա այդ նշանը, այնպես են թաքցնում ծառերի ետևում, որ չտեսնես ու տուգանվես»:
     Ինչ վերաբերում է «գործնական»-ին, ըստ «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահի` «բոլորը փողոցային մակարդակով են սովորում և քննություն տալիս»: «Կոչ եմ անում նախագահին` համաներում տալ այն բոլոր տեսուչներին, ում անտեղի ձերբակալել են... Ըստ հարցումների, վարորդական վկայականները վաճառվել են 100- 150 հազար դրամով, իսկ դրա մեջ տեսուչներին են մեղադրել. հա´մ պարտադրել են, հա´մ էլ գող են սարքել: Եթե այդպիսի մարդկանց ձերբակալում եք, մտածեք, որ տեխզննման համար միլիարդավոր գումարներն ուղղակի կաշառք եք վերցրել խեղճ ժողովրդի ձեռքից»,- շեշտեց մեր զրուցակիցը: «Նրանք մեղավոր չեն եղել: Պահանջում եմ, որ ոստիկանապետը գնա, բերդերում նրանց ձեռքը սեղմի ու խոստանա, որ բոլորին համաներում է տալու»,- եզրափակեց Տիգրան Հովհաննիսյանը:

3010 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am