Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Այսօր Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է

13:35, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Այսօր Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է

Այսօր Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն (2014, 2015, 2017), Եվրոպայի եռակի չեմպիոն (2012, 2013, 2014) գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է։ Հունահռոմեական ոճի ըմբիշը դառնում է 26 տարեկան։ Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին` Գյումրիում։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին հոր` Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։ Արթուրը մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցմամբ ճանաչվել է Հայաստանի 2014 և 2015 թվականների լավագույն մարզիկ։ Նույն թվականին Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հռչակվել է չեմպիոն: 2015 թվականին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն։ 2016-ի Ռիոյի օլիմպիական խաղերին Արթուրը, դառնալով չեմպիոն, նվաճել է անկախ Հայաստանի պատմության երկրորդ ոսկե մեդալը։ Մինչ այս ոսկե մեդալ էր նվաճել Արմեն Նազարյանը՝ 1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերին։

2015 թվականին, անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։ Ռիոյի օլիմպիական չեմպիոն հռչակվելու համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի» մեդալով և «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով։ Բացի այդ, դարձել է Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի։

1691 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am