Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

41 լուսարձակ է տեղակայվել Վայոց Ձորի Զառիթափ գյուղում. ՎիվաՍել-ՄՏՍ

14:20, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
41 լուսարձակ է տեղակայվել Վայոց Ձորի Զառիթափ գյուղում. ՎիվաՍել-ՄՏՍ

Սահմանամերձ համայնքներում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի գործարկումը շարունակվում է: Այս անգամ, «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով, 41 LED լուսարձակ է տեղակայվել Վայոց Ձորի Զառիթափ համայնքի նույնանուն գյուղում: Լուսավորել է 1500մ երկարությամբ տարածք:
     Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարևոր նախապայման է: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը՝ թույլ տալով խնայողություններն ուղղել այլ խնդիրների լուծմանը:
     Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը և գյուղի բնակիչները:

41 լուսարձակ է տեղակայվել Վայոց Ձորի Զառիթափ գյուղում. ՎիվաՍել-ՄՏՍ
41 լուսարձակ է տեղակայվել Վայոց Ձորի Զառիթափ գյուղում. ՎիվաՍել-ՄՏՍ

     «Սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագիրը մի քանի խնդիր է լուծում: Մենք առիթ ունեցել ենք խոսելու դրա բնապահպանական, էներգախնայող, տնտեսապես շահավետ լինելու մասին: Կա ևս մեկ կարևոր գործոն. այս ենթակառուցվածքն իր ընձեռած հնարավորություններով բիզնեսի կառավարման յուրօրինակ մոդել կարող է դառնալ համայնքների համար: Այն թույլ կտա կառավարել համայնքի համեստ բյուջեն և տնտեսված գումարներն ուղղել այլ ծրագրերի արդյունավետ իրականացմանը, ընդ որում՝ երկարաժամկետ կտրվածքով: Ի վերջո, յուրաքանչյուր համայնք ունի խնդիրների գնահատման իր մոտեցումը և այդ խնդիրների լուծմանն առաջնահերթություն տալու սկզբունքը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
41 լուսարձակ է տեղակայվել Վայոց Ձորի Զառիթափ գյուղում. ՎիվաՍել-ՄՏՍ
41 լուսարձակ է տեղակայվել Վայոց Ձորի Զառիթափ գյուղում. ՎիվաՍել-ՄՏՍ
41 լուսարձակ է տեղակայվել Վայոց Ձորի Զառիթափ գյուղում. ՎիվաՍել-ՄՏՍ
41 լուսարձակ է տեղակայվել Վայոց Ձորի Զառիթափ գյուղում. ՎիվաՍել-ՄՏՍ

     Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:
     ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող՝ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը, բնապահպանական բաղադրիչով հանդերձ, թույլ է տալիս ոչ միայն թեթևացնել համայնքի ֆինանսական բեռը, այլև աշխուժացնել համայնքային կյանքը, լուծել օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու ու երթևեկելու խնդիրները:
     Գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաև ամբողջ գիշեր:
41 լուսարձակ է տեղակայվել Վայոց Ձորի Զառիթափ գյուղում. ՎիվաՍել-ՄՏՍ
41 լուսարձակ է տեղակայվել Վայոց Ձորի Զառիթափ գյուղում. ՎիվաՍել-ՄՏՍ

3207 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am