Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ավտովթար՝ Սիսիանի մոտ. տուժածները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ

12:25, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Ավտովթար՝ Սիսիանի մոտ. տուժածները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 21-ին՝ ժամը 06:41-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Daiatsu Storia» մակնիշի 34 VV 208 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1980 թ. ծնված Ս. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել հարակից ձորակը, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1981 թ. ծնված Է. Խ.-ը (երկուսն էլ զինվորականներ են) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտու գյուղի զինվորական հոսպիտալ:

Բժիշկները Ս. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Է. Խ.-ինը՝ միջին ծանրության:
     Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
     Հավելենք, որ տուժածները զինվորականներ չեն եղել։

1405 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am