Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ողբերգական վթար Արարատի մարզում. «Նիվան» բախվել է հաստաբուն ծառին. 25-ամյա երիտասարդը տեղում մահացել է

11:00, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Ողբերգական վթար Արարատի մարզում. «Նիվան» բախվել է հաստաբուն ծառին. 25-ամյա երիտասարդը տեղում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ուենեցել Արարատի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Գոռավան գյուղի բնակիչ 27-ամյա Արմեն Կարապետյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի 28 OU 967 համարանիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել հաստաբուն ծառին:
     Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, համագյուղացի 25-ամյա Ժորա Կարապետյանը տեղում մահացել է:
     Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ում օպերատիվորեն ժամանած բժիշները տեղափոխել են Վեդու բժշկական կենտրոն. որից հետո փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի դին:
     Մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են։ Փաստի առթիվ հարուցվել է քրեկան գործ, ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

1996 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am