Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

«Սասնա ծռերից» երեքին ցմահ ազատազրկում է սպասվում. «Ժամանակ»

10:55, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
«Սասնա ծռերից» երեքին ցմահ ազատազրկում է սպասվում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռերի» խմբից առնվազն 5 անձ կարող է արդարացվել: Պատճառն այն է, որ վերջիններս ՊՊԾ գնդի գրավման մասին չեն իմացել և իրենց կարծիքով՝ պարզապես ի պաշտպանություն Սեֆիլյանի բողոքի հանրահավաքի են գնացել:

Մեր տեղեկություններով՝ «Սասնա ծռերից» առնվազն երեք անձ ստանալու է ամենախիստ պատիժը՝ խոսքը հավանաբար ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի, ինչպես նաև Պավլիկ Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի մասին է:

Վերջին երկուսին ամենախիստ պատիժն է սպասվում՝ՊՊԾ գնդի գրավման օպերացիան կազմակերպելու համար»:
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

3414 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am