Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

ԱՄՆ-ի պայմանը Կարեն Կարապետյանին.«Ժամանակ»

10:35, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ի պայմանը Կարեն Կարապետյանին.«Ժամանակ»
    

«Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հիդրոէներգետիկայում հավանական է ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության ներգրավումը: Ըստ նախարարի՝ խոսքը Շնող ՀԷԿ-ի մասին է, որը կառուցվելու է Դեբեդ գետի վրա, և որը, այսպես ասած, Հայաստանի ներդրողների ակումբի ծրագիրն է, ըստ էության՝ առաջին խոշոր ներդրումը:

Ինչպես հայտնի է, Ներդրողների ակումբը ստեղծել են վարչապետ Կարեն Կարապետյանն ու ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Թեև այդ ակումբը նախընտրական շրջանում ստեղծվեց գրեթե պաթետիկ հեռանկարների խոստումով, այդուհանդերձ առ այսօր ակումբն, ըստ էության, աչքի չի ընկել որևէ էական նախաձեռնությամբ, և այդ առումով Շնող ՀԷԿ-ն առաջինն է:

Այդուհանդերձ, եթե այդ ծրագիրն իրականացվում է նաև Հայաստանի ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության մուտքով, դա, իհարկե, ողջունելի է: Ողջունելի է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական տեսանկյունից, որովհետև Հայաստանն ունի թե՛ կապիտալի, և թե՛ նաև ներդրումային աշխարհագրության դիվերսիֆիկացիայի խնդիր: Հայաստանի հիդրոէներգետիկայում արդեն կա ամերիկյան մի խոշոր ընկերություն՝ Որոտանի կասկադը պատկանում է «Գլոբալ կոնտուրին»: Իհարկե, ընդհանուր առմամբ դա չի փոխել էներգետիկայի պատկերը, դրանում ռուսական գերիշխանության պատկերը, սակայն մյուս կողմից՝ զուտ միտումն, իհարկե, կարևոր է: Առավել ևս, որ անկասկած այդ ամենն ունենում է հակազդեցություն, ինչպես նույն Որոտանի կասկադի մասնավորեցման դեպքում, երբ վաճառքը բախվեց թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական արգելքների:

Ի՞նչ է սպասվում ամերիկյան երկրորդ ներդրմանը: Մի՞թե այն կանցնի սահուն, թե՞ դրա մասին, ըստ էության, հայտարարությունից հետո կսկսվի տորպեդահարման գործընթացը: Ընդ որում՝ հետաքրքրական է, որ նույն օրը, երբ նախարարը հայտարարել է այդ մասին, ավելի ուշ վարչապետի հյուրն է եղել ԱՄՆ դեսպան Միլզը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավարի հետ: Դեսպանը քննարկել է հայ-ամերիկյան գործակցության հարցեր և հայտարարել, որ կառավարության գործունեության 8-10 ամիսների արդյունքում ամերիկյան ներդրողների մոտ նկատվել է Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճ:

Շոշափվե՞լ է կոնկրետ ՀԷԿ-ի հարցը, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն հատկանշական է, որ թե՛ ամերիկյան ընկերության հնարավոր մուտքի մասին նախարարի հայտարարությունը, թե՛ կառավարություն դեսպան Միլզի այցը համընկել են: Չի բացառվում, որ դեսպանը քարտ-բլանշ տալով Կարեն Կարապետյանին՝ փորձել է, այսպես ասած, ապահովագրել ամերիկյան ներդրողի մուտքը հնարավոր արգելակներից, բարձրացնելով կառավարության ու վարչապետի պատասխանատվությունն այդ հարցում: Մյուս կողմից՝ բացառված չէ նաև այն, որ զուտ այս ներդրումը, որը Հայաստանի էներգետիկայի ընդամենը 5 տոկոսի հավակնող ՀԷԿ-ի մասին է, չունի, այսպես ասած, արտաքին արգելակ և Հայաստանի էներգետիկայում դոմինանտ Ռուսաստանի համար խնդիր չէ այն արգելակելը, չկա որևէ սպառնալիք: Փոխարենը՝ հարցը կարող է դառնալ հայաստանյան ներքաղաքական կամ ներիշխանական հարաբերությունների խաղարկման գործոն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4390 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am