Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Վամպիրաորս Մալավիում. սպանվել է 9 մարդ

01:05, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Վամպիրաորս Մալավիում. սպանվել է 9 մարդ

Աֆրիկյան Մալավի պետության ոստիկանությունը ձերբակալել է 140 մարդու, որոնց կասկածում են վամպիրներ որսացող մարդկանց ավազակախմբի հետ կապ ունենալու համար: Երկրի հարավային նահանգներում այժմ խուճապ է, մարդիկ կարծում են, թե վամպիրներն ակտիվացել են: Աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկի բնակիչներն անմիջապես վամպիրների որսով զբաղվող խմբեր են ստեղծել ու անցել որսի: Արդյունքում մեկ ամսում վամպիրության համար կասկածվող առնվազն 9 մարդ է սպանվել:
     Հոկտեմբերի 18-ին էլ երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում, կատաղի ամբոխը ողջակիզել է մեկին ու քարերով հարվածելով սպանել մյուսին:
     Անկարգություններով բռնկված շրջաններից ՄԱԿ առաքելությունը տարհանել է իր անձնակազմը՝ այդ վայրը համարելով այցելության համար վտանգավոր: Իրավապահներն այժմ ամեն ինչ անում են, որ վամպիրաորսը չտարածվի երկրի մյուս նահանգներում:

3207 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am