Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Մի քանի ժամից ականատես դարձեք եզակի «աստղային անձրևին»

22:55, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Մի քանի ժամից ականատես դարձեք եզակի «աստղային անձրևին»

Այս՝ հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը մոլորակի բնակիչներներն ականատես կլինեն եզակի երևույթի՝ Օրիոնիդի աստղաթափին՝ Օրիոն համաստեղության ասուպների հոսքին: Ժամում կարելի կլինի հաշվել մինչև 20 ասուպ:

Առավելագույն առատությամբ աստղաթափի հնարավոր կլինի ականատես դառնալ, երբ Լուսինը գտնվի հորիզոնում: Աստղաթափը կարելի է դիտել առանց պաշտպանիչ հարմարանքների և անզեն աչքով: Ի դեպ, այն առավել գեղեցիկ է լինելու Հյուսիսային կիսագնդում, որտեղ գտնվում է նաև Հայաստանը:

Աստղային հրաշքն առավել լավ կդիտվի քաղաքներից ու լույսի ուժեղ աղբյուրներից հեռու տեղանքներում:

Օրիոնիդայի ասուպների հոսքը կապված է Հալեյ գիսաստղի հետ։ Վերջին անգամ այն Երկիր մոլորակի կողքով անցել է 1986-ին, սակայն նրանից պոկված բեկորներն ամեն տարի հասնում են Երկրի մթնոլորտ՝ ձևավորելով ասուպային հոսքեր։ Դրանք լինում են տարվա մեջ երկու անգամ՝ գարնանը (Մայիսյան ակվարիդներ) և աշնանը (Օրիոնիդներ)։

10153 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am