Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից

22:40, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից

Այսօր՝ «Իդեալ համակարգ»-ի Նար Դոս 60 խանութ-սրահում անցկացվեց սեմինար՝ նվիրված իտալական ԼԻՏՈԿՈԼ ընկերության վերջին նորամուծություններին:
     Աշխարհահռչակ իտալական «LITOKOL S.P.A» ընկերության առաքելությունն է խթանել նորարարական լուծումները շինարարական արդյունաբերության և դիզայներական աշխարհի համար: Հավատարիմ մնալով իր առաքելությանն՝ ընկերության արտադրատեսակներն անընդհատ թարմացվում են ինժեներական ժամանակակակից և ինովացիոն լուծումներով:

Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից
Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից
Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից
Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից
2007-ից Հայաստանում գործող «ԼԻՏՈԿՈԼ ԱՄ ԿՈ» ընկերությունն իր առաքելությունն է համարում կովկասյան տարածաշրջանի շուկայում ներդնել ընկերության վերջին նորամուծությունները՝ դրանով իսկ հեշտացնելով և առավել որակյալ դարձնելով շինարարության գործընթացը:
Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից
Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից

     Այս սեմինարին Իտալիայից հատուկ հրավիրված հյուրերը՝ Ալեսսանդրո Տուրինին և Յուրի Կիոզին մասնակիցներին ներկայացրին, ինչպես նաև գործնականորեն ցուցադրեցին, ինչպես իրենք են նշում, «Լիտոկոլի նոր ընտանիքը»՝ կազմված 7 նոր ապրանքատեսակներից, որոնք նախատեսված են արտաքին և ներքին մակերևույթների խնամքի և պաշտպանության համար:
Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից
Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից
Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից
Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից
Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից
Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից
Նորությունների շարքին են դասվում հետքեր չթողնող, յուղ ու ջուր չկլանող պաշտպանիչ միջոցները՝ նախատեսված տարբեր տեսակի մակերևույթների համար (կերամիկական կամ բնական քարեր, մարմար, գրանիտ, կերամիկական և կերամոգրանիտե սալիկներ), փայլեցնող էֆեկտով նյութերը՝ նախատեսված մարմարի և բնական քարերի համար, Litogryp Floor ապրանքատեսակը, որն ապահովում է չսահող մակերևույթ կերամիկայի, քվարցի, կերամիկական մոզաիկայի համար, ինչպես նաև մաքրող միջոցները՝ նախատեսված բոլոր տեսակի մակերևույթների վրայից գունավոր հետքերի, կարծրացած կեղտի և կարանյութերի հետքերի հեռացման համար:
Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից
Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից
Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից
Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից

     Նորությունների շարքում հատկապես առանձնացվեց աշխարհում առաջինն իր բնույթով SPAZIOCONTINUO՝ «տարածությունը շարունակող» ապրանքատեսակը՝ հատակի ու պատի էպօքսիդային հիմքով ռետինե մակերևույթը: Օգտագործվելով ինչպես հատակի, այնպես էլ պատերի համար՝ SPAZIOCONTINUO նյութերը թույլ են տալիս ստանալ չընդհատվող գունային և մակերևութային էֆեկտներ:
     Սեմինարի ընթացքում ներկայացվեց նաև STARLIKE DÉCOR նոր ապրանքանիշը, որը LITOCHROM STARLIKE կարանյութի հետ համադրությամբ օգտագործվում է որպես պատերի վերջնական դեկորատիվ ծածկույթ:
Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից
Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությունից

1396 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Մարի
Մարի 22:42, 20.10.2017
որակյալ ֆիրմա է