Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻՊ ներկայացուցիչները կրկին այցելել են Ներսես Պողոսյանին. նա շարունակում է հրաժարվել բուժօգնությունից

22:00, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
ՄԻՊ ներկայացուցիչները կրկին այցելել են Ներսես Պողոսյանին. նա շարունակում է հրաժարվել բուժօգնությունից

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այսօր կրկին այցելել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Ներսես Պողոսյանին:
     Այցի ընթացքում արձանագրվել է, որ Ն. Պողոսյանը պահվում է նույն խցում, որտեղ պահվում էր մինչև հացադուլ հայտարարելը:
     Առանձնազրույցի ընթացքում Ն. Պողոսյանը նշել է նաև, որ հարևան խուց է տեղափոխվել դատապարտյալ, ով անընդմեջ բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցնում խցերում պահվող բոլոր անձանց հասցեին:
     Խնդիրն անմիջապես քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, ինչի արդյունքում նշված դատապարտյալը տեղափոխվել է այլ խուց:
     Ն. Պողոսյանը կրկին նշել է առողջական խնդիրների մասին՝ գլխացավեր, ճնշման տատանումներ, ոտքերի այտուցվածություն, ինչպես նաև ցավեր ստամոքսի և երիկամների շրջանում:
     Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են նաև Ն. Պողոսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերն ու նրա պահման պայմանները:
     Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից:
     Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է փաստաբան Ա. Պապիկյանի հետ:
    
     ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

3160 | 0
Facebook