Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

Պոկել են «Երկիր ծիրանի»-ի թեկնածուների պաստառները. հայտարարություն

21:35, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Պոկել են «Երկիր ծիրանի»-ի թեկնածուների պաստառները. հայտարարություն

«Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցի հայտարարությունը.
    
     2017 թվականի նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցը՝ նախընտրական քարոզչության ընթացքում առընչվում է խոչնդոտների: Մասնավորապես, անհայտ անձանց կողմից պոկվել են Կապան համայնքի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցի կողմից առաջադրված թեկնածուներ Կարեն Ստեփանյանի և Դավիթ Հակոբյանի քարոզչական պաստառները:
     Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) «Երկիր Ծիրանի» կուսակցության նկատմամբ սույն թվականի մայիսի 14-ից սկսած ծավալում է ապօրինի գործողություններ, որոնք զուգորդվել են բռնություններով, այս դեպքում ևս կասկածում ենք Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), քանի որ հիմնականում միայն այդ կուսակցությունն է երկրով մեկ կատարում համատարած ապօրինություններ և մնում անպատիժ:
     «Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի կառույցը խստորեն դատապարտում է ապօրինի գործողությունները և պահանջում հայտնաբերել ու պատժել մեղավորներին` բացառելու համար նման գործողություններն ապագայում:

3923 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am