Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 90 կգ քաշային մինչև 23 տարեկան ծանրորդուհիները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տաթև Հակոբյանը նվաճեց արծաթե մեդալ:
Տաթևը, պոկելով 105 կգ և հրելով 123 կգ, երկամարտում գրանցեց 228 կգ արդյունք: Մեր ծանրորդուհին 35 կգ զիջեց այս քաշային կարգում հաղթող դարձած Վրաստանը ներկայացնող Անաստասիա Հոտֆրիդը՝ երկամարտի 263 կգ արդյունքով: Բրոնզե մեդալ նվաճեց Բելգիան ներկայացնող Աննա Վանբելլինխենը՝ երկամարտի 221 կգ արդյունքով: