Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այն կինն, ով տնից դուրս է գալիս դիմահարդարմամբ ու օծանելիքով, անհավատարիմ կին է». մահմեդական քարոզիչ

00:10, կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
«Այն կինն, ով տնից դուրս է գալիս դիմահարդարմամբ ու օծանելիքով, անհավատարիմ կին է». մահմեդական քարոզիչ

Կանայք իրենք են դրդում տղամարդկանց բռնաբարության, բռնությունների ու ճնշումների, հայտարարել է Սաուդյան Արաբիայում ապրող ու գործող քարոզիչ Ահմեդ Բին Սայադ ալ Քավարնին:
     Կանանց համար այս վիրավորական դիտողությունը նա հրապարակել է թվիթերյան իր էջում:
     Այսպես նա մեկնաբանել է մի տեսանյութ, որում սաուդցի կանայք նստում են մեքենան, որտեղ տղամարդիկ են նստած:
     «Այն կինն, ով տնից դուրս է գալիս դիմահարդարմամբ ու օծանելիքով, անհավատարիմ կին է»,- հավելել է նա:
     Հատկապես այս վերջին հայտարարությունը մեծ զայրույթ է առաջացրել արաբ կանանց շրջանում, ովքեր նշել են, որ բռնաբարության զոհ են դառնում նաև աբայա, հիջաբ և նիկաբ հագնող կանայք:

Աղբյուրը` life.ru
7989 | 0
Facebook