Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք

19:40, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք
     EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հայտնում է, որ համացանցում հայտնաբերվել է ապօրինի որսի հերթական դեպքը: Այս անգամ ևս խոսքը Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի որսի մասին է: Նշվում է, որ սպանված անգղի նշված լուսանկարը համացանց է բեռնվել 2014-ին, իսկ նկարագրության մեջ գրված է տեղանքի անունը՝ «Բախչալար»: Բախչալարը ներկայիս Բագարան համայնքի պատմական անվանումն է, որը գտնվում է Արմավիր մարզում, մարզկենտրոնից 39 կմ հարավ-արևմուտք, Ախուրյանի գետաբերանի մոտ: Ինչպես լրատվամիջոցի հետ զրույցում նշել է թռչնաբան Լյուբա Բալյանը, այդ տարածաշրջանում կան անգղերի գաղութներ: «Բագարան և Երվանդաշատ համայնքներում շատ են նման դեպքեր գրանցվում»,- ասել է նա: Տվյալ անձը ևս որսի սիրահար է և ունի բազմաթիվ լուսանկարներ այդ մասին վկայող: Ի դեպ, սպանված անգղի հետ լուսանկարը հրապարակվել է մեկ այլ (ոչ լուսանկարում պատկերված) օգտատիրոջ էջում, հավելում է կայքը:
     Հիշեցնենք՝ նախորդ աղմկահարույց դեպքից հետո ոստիկանությունը հայտնել էր, որ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 35 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով (Քրեական գործ չի կարող հարուցվել, եթե անցել են վաղեմության ժամկետները):
5685 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 12:44, 21.10.2017
tenas ed inhci vra en aydqan hpart, vor karoxanum en hracanov angx spanen?.mer hayeri mejh tarorinak mardik shat kan mer bnutyan@ vnas en hascnum u dranov parcenum en ay qez mardik, chnayac ura mard..