Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Մադագասկարում բռնկված ժանտախտի համաճարակի հետևանքով 94 մարդ է զոհվել:
ԱՀԿ տվյալներով՝ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 20-ը երկրում ժանտախտի 1153 կասկածելի դեպքից հաստատվել է 300-ը: Վարակվածների 70%-ի մոտ ախտորոշվել է թոքային ժանտախտ, որը մարդուց մարդուն է փոխանցվում ու անհրաժեշտ բուժում չստանալու դեպքում՝ մի քանի օրվա ընթացքում մահվան պատճառ դառնում:
Ժանտախտը տարածվել է երկրի 114 նահանգից 37-ում: ԱՀԿ-ն ժանտախտի դեմ պայքարի համար 1.2 միլիոն չափաբաժին հակաբիոտիկներ է տրամադրել երկրին, իսկ տուժածներին աջակցության համար 1.5 միլիոն դոլար է հատկացրել: