Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մոսկվայի հայկական եկեղեցում տեղի կունենա Լևոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը

17:10, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Մոսկվայի հայկական եկեղեցում տեղի կունենա Լևոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը
     Հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանին կհուղարկավորեն վաղը՝ հոկտեմբերի 21-ին:
     Իսկ հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր՝ ժամը 17։00-ին, Մոսկվայի հայկական եկեղեցում։ Սգո երթ կանցկացվի նաև Արցախում, որի կայացման ու շենացման գործում բարերարը մեծ ներդրում է ունեցել:
     Հիշեցնենք՝ Լևոն Հայրապետյանը մահացել է հոկտեմբերի 18-ին՝ Մորդովայի բանտում: Նա ծանր հիվանդ էր, երկրորդ կարգի հաշմանդամ, տարել էր 4 կաթված, 2 ինֆարկտ, տառապում էր օնկոլոգիական և ուռոլոգիական հիվանդություններով: Կալանավորման ողջ ընթացքում հայ հասարակությունը, սփյուռքի մեր հայրենակիցները, հայտնի մարդիկ Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման կամ արտահանձնման հարցով խնդրանք-պահանջագրեր էին ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև՝ Ռուսաստանի ղեկավարությանը, բայց այդպես էլ որևէ քայլ չձեռնարկվեց Հայրապետյանին օգնելու համար:
3951 | 1
Facebook