Հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանին կհուղարկավորեն վաղը՝ հոկտեմբերի 21-ին:
Իսկ հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր՝ ժամը 17։00-ին, Մոսկվայի հայկական եկեղեցում։ Սգո երթ կանցկացվի նաև Արցախում, որի կայացման ու շենացման գործում բարերարը մեծ ներդրում է ունեցել:
Հիշեցնենք՝ Լևոն Հայրապետյանը
մահացել է հոկտեմբերի 18-ին՝ Մորդովայի բանտում: Նա ծանր հիվանդ էր, երկրորդ կարգի հաշմանդամ, տարել էր 4 կաթված, 2 ինֆարկտ, տառապում էր օնկոլոգիական և ուռոլոգիական հիվանդություններով: Կալանավորման ողջ ընթացքում հայ հասարակությունը, սփյուռքի մեր հայրենակիցները, հայտնի մարդիկ
Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման կամ արտահանձնման հարցով խնդրանք-պահանջագրեր էին ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև՝ Ռուսաստանի ղեկավարությանը, բայց այդպես էլ որևէ քայլ չձեռնարկվեց Հայրապետյանին օգնելու համար: