Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորոշենկոյին կարող են դատել Սաակաշվիլիի պատճառով

16:05, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Պորոշենկոյին կարող են դատել Սաակաշվիլիի պատճառով
     Կիևի Պեչերսկի շրջանային դատարանը պարտավորեցրել է հանրապետության ազգային ոստիկանությանը քրեական գործ հարուցել երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի դեմ՝ կապված Միխայիլ Սաակաշվիլիին ուկրաիանական քաղաքացիությունից զրկելու մասին անօրինական որոշում կայացնելու հետ:
     «Դատարանը ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին պարտավորեցրել է քրեական գործ հարուցել Պորոշենկոյի դեմ՝ Սաակաշվիլիին քաղաքացիությունից անօրինական զրկելու մասին»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
     Նա նաև հայտնել է, որ դատարանը բավարարել է իր բողոքն ու պարտավորեցրել ոստիկանությանը գրանցել այդ գործը:
5879 | 0
Facebook