Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Ղարաբաղ»-ը՝ հայկական ակումբ. իսպանական պարբերականի վրիպակն Ադրբեջանում իրարանցում է առաջացրել

15:15, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
«Ղարաբաղ»-ը՝ հայկական ակումբ. իսպանական պարբերականի վրիպակն Ադրբեջանում իրարանցում է առաջացրել

Իսպանական հեղինակավոր «Mundo Deportivo» պարբերականը լուրջ վրիպում է թույլ տվել՝ ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբն անվանելով հայկական: Մադրիդի «Աթլետիկո»-ի ֆուտբոլիստ Յանիկ Կարասկոյի մասին նյութում լրատվամիջոցը գրել է. «Չոլոյի տղաները երեկ երեկոյան խաղացին հայկական «Ղարաբաղ»-ի դեմ՝ մրցակցի, որ թղթի վրա անցանելի էր թվում: «Աթլետիկո»-ն, սակայն, երկրորդ անգամ ոչ-ոքի խաղաց՝ զայրացնելով երկրպագուներին»:

Ադրբեջանում այս վրիպակը լուրջ իրարանցում է առաջացրել: Բազմաթիվ բողոքները հասել են նրան, որ գործին խառնվել է Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունը: Ավելի ուշ վրիպակն ուղղվել է:

«Ղարաբաղ»-ը՝ հայկական ակումբ. իսպանական պարբերականի վրիպակն Ադրբեջանում իրարանցում է առաջացրել
«Ղարաբաղ»-ը՝ հայկական ակումբ. իսպանական պարբերականի վրիպակն Ադրբեջանում իրարանցում է առաջացրել
2075 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am