Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքի բանակն ամբողջովին մաքրել է Քիրքուք նահանգը քրդերից

15:25, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Իրաքի բանակն ամբողջովին մաքրել է Քիրքուք նահանգը քրդերից

Իրաքի ուժայիններն իրենց վերահսկողության տակ են վերցրել Քիրքութ նահանգի վերջին քաղաքը, որը գտնվում էր քրդական ուժերի՝ փեշմերգայի վերահսկողության ներքո: Այդ մասին հաղորդում է Al Arabiya-ն:
     Դաշնային ոստիկանության ուժերն ու հակաահաբեկչական հատուկ ջոկատայինները մտել են Ալթինքյորփյու բնակավայր:
     Քրդական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ քաղաքի մատույցներում ռազմական բախումներ են եղել փեշմերգայի և իրաքյան զինվորականների միջև: Իրաքյան ուժայինները հերքում են այդ լուրը:
     Նշվում է, որ իրաքի դաշնային ուժերն ու կենտրոնամետ շիա աշխարհազորայինների «Ալ Հադա աշ Շաաբի» միավորումը Քիրքուքի մեծ մասում վերահսկողություն են հաստատել առանց մարտերի:

7592 | 0
Facebook