Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբաման և Բուշը քննադատել են Թրամփի քաղաքականությունը

15:05, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Օբաման և Բուշը քննադատել են Թրամփի քաղաքականությունը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Վիրջինիա նահանգի դեմոկրատ թեկնածուի աջակցման հավաքի ժամանակ, քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականության ներկայիս իրավիճակը:
     «Ոչ ոքի դուր չի գալիս այն, ինչին մենք ականատես ենք լինում… Դուք գիտեք, որ վերջին շրջանում ես քիչ եմ մեկնաբանում քաղաքական իրավիճակը, սակայն հստակ գիտեմ, որ եթե դու հաղթում ես քարոզարշավն՝ առանձնացնելով մարդկանց, քեզ չի հաջողվի ղեկավարել կամ հետագայում միավորել նրանց»,- ասել է ԱՄՆ 44-րդ նախագահը:
     Նշվում է, որ իր կես ժամանոց ելույթի ժամանակ Օբաման չի նշել գործող նախագահի անունը, սակայն ակնհայտ է, որ առաջին հերթին մեղադրել է երկրի ղեկավարին և նրա վարած քաղաքականությունը՝ Հյուսիսային Կորեայի, ներգաղթի, ռասսայական խտրականություն և այլ հարցերում:
     Ելույթ է ունեցել նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը և կրկին քննադատել գործող վարչակազմի քաղաքակաությունը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում անվստահության ճգնաժամ է սկսվել, որն սպառնալիքի տակ է դրել երկրի պատմական գաղափարները:
     The New York Times-ը նշում է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկին նախագահներ Բիլ Քլինթոնին, Ջորջ Բուշին և Բարաք Օբամային մեղադրել էր հյուսիսկորեական ճգնաժամի լուծման հարցում անհաջողություն կրելու համար:

5652 | 1
Facebook