Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տնօրենի ընտրության հարցը հասել է դատարան

14:40, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տնօրենի ընտրության հարցը հասել է դատարան
     Մեկ շաբաթ առաջ մեր խմբագրություն էին զանգահարել Երևանի թիվ 17 հենաշարժական համակարգի խախտումներ և մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հատուկ դպրոցի ուսուցչական անձնակազմից և բողոքում էին, որ «դպրոցում անօրինական կարգով տնօրեն են նշանակել»: Մեր զրուցակցի խոսքով՝ այդ պահին դպրոցում լարված իրավիճակ էր և ուսուցչական անձնակազմը պատրաստվում էր դասադուլի: Վերջինը նշել էր, որ տնօրեն նշանակված Վերգինե Եսայանն, ով ԿԳ նախարարի խորհրդական, ՀՅԴ կուսակցության անդամ Բագրատ Եսայանի կինն է, եկել է դպրոց և պահանջում է կնիքները:
     MAMUL.am լրատվականի թղթակիցը, հետամուտ լինելով խնդրին, կապ հաստատեց դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ՝ պարզելու այս պահին դպրոցում տիրող իրավիճակը: Մեր զրուցակիցն ասաց, որ դասադուլ տեղի չի ունեցել և այս պահին կրքերը հանդարտ են: Պաշտոնակատարի կողմից կնիքներն այդպես էլ չեն փոխանցվել նորանշանակ տնօրենին, բայց միևնույն ժամանակ նշեց, որ այս պահին պաշտոնակատարի լիազորությունները նույնպես դադարեցվել են:
     Հարցին՝ խնդիրը Վերգինե Եսայանի՞ հետ է, թե ընտրությունների, պատասխանեց. «Մեր խնդիրն այն է, որ տնօրենի ընտրությունը եղել է անօրինական և մեզ չեն մեկնաբանում՝ ինչու են ընտրել հենց այդ մարդուն, այլ ոչ թե դպրոցից առաջադրվածին: Նրանք երկուսն էլ հավասար իրավունքներ ունեն: Մի քանի անգամ նիստ են նշանակում, վերջում նախարարի կողմից չեղարկվում է ու նշանակում են անում: Իսկ հիմա մենք դատարան ենք տվել և ուզում ենք, որ սպասեն վճռին: Նոյեմբերի 24-ին պետք է վճիռը լինի: Մենք Վերգինե Եսայանի դեմ ոչինչ չունենք, որովհետև մարդուն չենք էլ ճանաչում, պարզապես ուզում ենք օրենքի սահմանված կարգով լինի»,- ասաց մեր զրուցակիցը:
2248 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am