Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում կրակել են ադրբեջանցիների վրա, այդ թվում՝ պատգամավորի թեկնածուի (տեսանյութ)

12:50, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Վրաստանում կրակել են ադրբեջանցիների վրա, այդ թվում՝ պատգամավորի թեկնածուի (տեսանյութ)
     Վրաստանում անհայտ անձինք կրակ են բացել «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից Մառնեուլի շրջանի քաղաքային մարմնի պատգամավորի թեկնածու ադրբեջանցի Ջեյհուն Չովդարովի և ևս 3-ի ուղղությամբ:
     Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունն, իշխող կուսակցության շտաբի մոտ իրականացված զինված հարձակումից վիրավորվածներին շտապ տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել: 2-ի մոտ թոքերի վնասվածք կա: Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ:
     Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին մեկնաբանել է տեղի ունեցածն ու կոչ արել չքաղաքականացնել ադրբեջանցիների սպանությունը:
     Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 21-ին Վրաստանում անցկացվելու են քաղաքների ու շրջանների ղեկավարների, ինչպես նաև տեղական օրենսդիր մարմինների պատգամավորների ընտրություններ:
Վրաստանում կրակել են 4 ադրբեջանցու, այդ թվում՝ պատգամավորի թեկնածուի վրա
7603 | 0
Facebook