Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կապանում կկայանա Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո

14:05, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Կապանում կկայանա Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո
     Կապանի Ալ. Շիրվանզադեի անվ. պետական դրամատիկական թատրոնում կկայանա թատերական երկու երախտավորների` ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի և լուսահոգի կնոջ` ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո: Միջոցառումը նախաձեռնել է Կապանի քաղաքապետ՝ Աշոտ Հայրապետյանը:
     Երեկոն կկայանա Կապանի Ալ. Շիրվանզադեի անվ.պետական դրամատիկական Թատրոնի, Կապանի Արվեստի պետական քոլեջի, Արվեսի մանկական դպրոցի, N 2-րդ Երաժշտական դպրոցի և Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մասնակցությամբ:
     Հիշեցնենք, որ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ևս կայացել էր թատերական երկու լեգենդի` Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկոն, որին ներկա էին պետական այրեր, հասարակական գործիչներ, մտավորականներ և թատերարվեստի ոլորտի նվիրյալներ:
Կապանում կկայանա Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո
Կապանում կկայանա Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո

     «Գալյա Նովենցի ստեղծած կերպարները թե թատրոնում, և թե կինոյում կարողացան լինել այնպիսի վառ և պայծառ, որ կապում են մեր իրականությունն անցյալի հետ և մեր ապագան կարողանում են կամրջել մեր անցյալի և հիշողությունների հետ»,- երեկոյին ասել էր Արմեն Ամիրյանն ու հավելել, որ Գալյա Նովենցը կարողացավ ստեղծել իրական հայ մայրիկի, հայ կնոջ կերպարը, որը չափազանց լուսավոր էր և նման էր յուրաքանչյուր հայի մոր կերպարին:
Կապանում կկայանա Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո
Կապանում կկայանա Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո
3619 | 0
Facebook