Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեդվեդևն այսօր կժամանի Հայաստան

10:35, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Մեդվեդևն այսօր կժամանի Հայաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով այսօր՝ հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
     Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
     Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդևը Երևանում մասնակցելու է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին:

3503 | 0
Facebook