Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բացահայտվել են «պանամական փաստաթղթերը» հետաքննող լրագրողի սպանության մանրամասները

10:40, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Բացահայտվել են «պանամական փաստաթղթերը» հետաքննող լրագրողի սպանության մանրամասները

Ռումբը, որը պայթեցվել էր մալթացի լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի մեքենայի մեջ, գործի էր դրվել հեռահար կերպով: Այս մասին հայտնում է Times of Malta-ն: Քննիչները պարզել են, որ ռումբը պայթել է զանգից հետո:
     Վերջինները հույս ունեն, որ կարող են հաստատել զանգ կատարած անձի ինքնությունը: Ինչպես նաև հաստատվել է, որ պայթուցիկ սարքը պարունակել է 500 գրամ սեմտեքս՝ պլաստմասե հզոր պայթուցիկ, որն արտադրվում է Չեխիայում՝ 1960-ական թթ-ից:
     Նման քանակությամբ սեմտեքս է օգտագործվել նաև ահաբեկիչների կողմից 1988թ. շոտլանդական Լոքերբի քաղաքում՝ Boeing-747-ի պայթեցման ժամանակ: Բացի այդ, մեքենայի մեջ հայտնաբերվել է Գալիցիայի նոութբուքը: Պայթյունի ժամանակ այն վնասվել է, սակայն մասնագետները հույս ունեն դրանից տվյալներ քաղել, որոնք կօգնեն սպանության հետաքննությանը:
     Հիշեցնենք, որ նախորդ տարի հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակեց, այսպես կոչված, «պանամական արխիվը», որում տվյալներ կային աշխարհի մի քանի երկրների վերնախավի կաշառակերության մասին:
     Կարուանա Գալիցիան դրանց հիման վրա հայտարարել էր, որ երկրի վարչապետի կինն օֆշորային ընկերություն ունի, որի միջոցով Ադրբեջանի իշխանություններից գումարներ է ստացել:

5065 | 0
Facebook