Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կարապետյանը սկզբում սպառնացել է հրաժարական տալ, հետո համաձայնել է Սարգսյանի առաջարկին. «ՀԺ»

10:00, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Կարապետյանը սկզբում սպառնացել է հրաժարական տալ, հետո համաձայնել է Սարգսյանի առաջարկին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Լուրեր են շրջանառվում, արդեն նաև մամուլում, որ 2018 թվականից հետո վարչապետի թեմայի շուրջ զրույց են ունեցել Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը:
     Ըստ մեր տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին հայտնել է, որ ինքը մտադիր է 2018 թվականից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը և առաջարկել է, որ Կարեն Կարապետյանը այդ ժամանակ ստանձնի փոխվարչապետի պաշտոնը: Կարեն Կարապետյանն էլ, ըստ մեզ հասած լուրերի, փորձել է հակադարձել, թե իրեն խոստացել էին, որ 2018 թվականից հետո էլ է ինքը շարունակելու զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ինչին Սերժ Սարգսյանը հակադարձել է, թե Կարեն Կարապետյանն էլ խոստացել էր, որ ներդրումներ են լինելու…
     Ըստ մեր աղբյուրների՝ Կարեն Կարապետյանը սկզբում համաձայն չի եղել Սերժ Սարգսյանի առաջարկին ու ասել է, թե հրաժարական կտա, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն առաջարկել է մի քանի օր էլ լավ մտածել իր առաջարկի վերաբերյալ ու նոր որոշում կայացնել՝ հասկացնելով, որ չի համոզի Կարեն Կարապետյանին՝ հետ կանգնել հրաժարականից:
     Մի քանի օր անց արդեն Կարեն Կարապետյանը համաձայնել է Սերժ Սարգսյանի առաջարկին՝ նրա վարչապետությամբ զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

5859 | 0
Facebook